ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «վատ է զգում» իրեն իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է AP-ն:

«Ես կարծում եմ, որ սա խայտառակություն է, եւ շատ անարդար է», - ասել է նա:

Թրամփը համեմատել է Ֆլինի հանդեպ վերաբերմունքը Հիլարի Քլինթոնի հանդեպ վերաբերմունքի հետ, «որը նույնպես բազմիցս ստել է ՀԴԲ-ին եւ ոչինչ չի պատահել»: «Ֆլինը ստեց  եւ նրանք խորտակեցին նրա կյանքը», - ասել է Թրամփը:

Ուրբաթ՝ դեկտեմբերի 1-ին, Ֆլինը մեղավոր է ճանաչել իրեն ՀԴԲ-ին ստելու մեջ եւ համաձայնել է համագործակցել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետ 2016 ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննության գործով: Մայիսին Թրամփը Քոմիին ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնից ազատել էր:

Թրամփը երբեք Քոմիին չի խնդրել Ֆլինի դեմ հետաքննությունը դադարեցնել

Ֆլինը պնդում է, որ ռուսական կողմի հետ բանակցություններ է վարել Թրամփի կարգադրությամբ

Մայքլ Ֆլինը մեղադրվում է ՀԴԲ-ին կեղծ ցուցմունք տալու մեջ