Հայաստանի Զարգացման հիմնադրամի օժանդակությամբ այս տարվա ընթացքում 5.1 մլրդ դրամի արտահանման պայմանագիր է կնքվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

«Այս տարվա ընթացքում 15 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են կատարվել, շուրջ 124.5 մլն դոլարի ներդրում կամ ներդրումների ընդլայնում սկզբնական փուլում է: Արդեն մշակցած եւ փաթեթավորված են 1.5 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր»,- ասաց Արմեն Ավակ Ավակյանը:

Անդրադառնալով արտահանման պայմանագրերին՝ նա նշեց, որ մեծացել է Հայաստանից տեքստիլի, գինիների, ոսկերչական իրերի արտահանման ծավալները:

Ըստ հիմնադրամի գործադիր տնօրենի՝ 2017թ.-ի ընթացքում բազմապատկվել կամ բարելավվել են գործունեության հիմնական արդյունքները: Նշենք, որ ընթացիկ տարում Զարգացման հիմնադրամը փոփոխել է մանդատը՝ ընդհանուր զարգացման հիմնադրամից դառնալով բիզնեսին ուղղված կառույց: Բացի դրանից, ՀԶՀ-ի գործառույթներից հանվել է տուրիզմի զարգացման բաղադրիչը, ծառայությունների ցանկը համալրվել է նախագծային հարթակով եւ հետսպասարկման ծառայությունով: