Պրիմորիեի երկրամասի փոխնահանգապետ Ալեքսանդր Յուրովը 2017-ի դեկտեմբերի 5-ին սեփական կամքով հրաժարական է տվել։ Երկրամասի ղեկավար մարմնում այս տարվա ապրիլից Ալեքսանդր Յուրովը համակարգում էր բնակարանային եւ կոմունալ տնտեսության, վառելիքաէներգետիկ համակարգի եւ պետական բնակվերահսկողության  հարցերը: Պրիմորիեի երկրամասի քաղաքացիական ծառայության եւ կադրերի բաժնից հայտնել են, որ նրա տեղը կզբաղեցնի Գագիկ Զախարյանը, փոխանցում է PrimaMedia լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրամասի ղեկավար մարմնի մամուլի ծառայությանը:

Կրթությամբ հաշվապահ-աուդիտոր եւ իրավաբան Գագիկ Զախարյանն ունի էներգետիկ համակարգում աշխատանքային մեծ փորձ, ղեկավար պաշտոններ է վարել այնպիսի ձեռնարկություններում, ինչպիսիք են Ստավրոպոլի «Ստավրոպոլատոմէներգոսբիտ»-ը, «Հյուսիս-արեւմուտք  ատոմէներգոսբիտ»-ը, «Էներգո Պրոյեկտ»-ը, Սանկտ Պետերբուրգի «Իննովացիոննիե կոմունիկոցիոննիե սիստեմի»-ն: