Ռումինիայի նախկին թագավոր Միխայ I-ը երեքշաբթի 96 տարեկանում մահացել է  Շվեյցարիայի իր նստավայրում: Այս մասին հայտնել է Ռումինիայի Թագավորական տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2016 թվականի մարտին արդեն նախկին միապետի մոտ օնկոլոգիական հիվանդություն էր հայտնաբերվել: Միխայը վիրահատության էր ենթարկվել եւ հասարակական կյանքից հեռացել: Թագի պահապան էր նշանակվել նրա ավագ դուստրը՝ Մարգարետան:

Երկրային կյանքի ճանապարհն ավարտած Միխայը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակշրջանի երկրի վերջին ղեկավարն է, որը շփվել է Ստալինի, Չերչիլի, Ռուզվելտի հետ: Նա 5 արտասահմանցիներից մեկն է, որը խորհրդային «Պոբեդա»-ի շքանշանակիր է:

Նախկին միապետը 5 դուստր ունի, 5 թոռ եւ 3 ծոռ ու ծոռնուհի