2018 թվականի պետական բյուջեում  ծախսերի ավելացումը 15 մլրդ դրամի չափով կֆինանսավորվի ոչ ֆինանսական ակտիվների օտարման միջոցով։ Այս մասին դեկտեմբերի 6-ին՝ պետբյուջեի մշակված նախագծի քննարկման ժամանակ,  ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ 

Նրա խոսքով՝ սա հիմնականում տեղի կունենա գույքի օտարման միջոցով։ «Առողջապահության ոլորտում ֆինանսավորումը ընդհանուր ծավալով կազմում է 84 միլիարդ դրամ։ Այսպիսով, մենք պահպանում ենք նույն մակարդակը տարեկան կտրվածքով»,-պարզաբանեց Արամյանը։