2018թ. հունվարի 1-ից ՀՀ յուրաքանյուր քաղաքացու վրա պետական պարտքի բեռը կլինի 2200 դոլար։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասած «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Պետական պարտքի մասով՝ 2018թ. հունվարի 1-ից յուրաքանյուր քաղաքացու՝ մեկ օրականից մինչեւ հարյուր տարեկան, վրա պետական պարտքը կլինի 220 000 դոլար, որը պրոգրեսիվ թռիչքով շարունակում է աճել: Ըստ իշխանամետ ԱՎԾ-ի՝ յուրաքանչյուր 3-րդ ՀՀ քաղաքացի աղքատ ու ծայրահեղ աղքատ է: Իսկ օրական յուրաքանչյուր քաղաքացի վաստակում է 1000 դրամ: Ընդամենը ներդրումային գույնզգույն փուչիկների մասին են խոսում»,-ընդգծեց Զոհրաբյանը:




























