Երեւան քաղաքում «Երեւան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաեւ փայտե աղբամանների տեղադրմանը զուգահեռ, նախկինում տեղադրված, սակայն գունաթափված նստարաններն ու աղբամանները պարբերաբար նորոգվում են: Առանձին դեպքերում էլ գույքը վնասվում է անփույթ վերաբերմունքի պատճառով:
«2017 թվականին նախատեսվում էր ամբողջապես պլանային նորոգման ենթարկել «Երեւան» ձուլվածքով 70 նստարան, փաստացի նորոգվել է 79-ը: Տարվա ընթացքում թարմացվել է 162 փայտե աղբաման, եւս 1407-ը նորոգվել է մասնակի: Նստարանների ու աղբամանների վնասելու դեպքեր նկատելու դեպքում երեւանցիները կարող են ահազանգել Երեւանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի շուրջօրյա կամ աշխատանքային ժամերին գործող 011- 51-40-00 թեժ գծի հեռախոսահամարներով»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:




























