2018 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ստեղծվել է ԱԺ պատգամավորների եւ խմբակցությունների առաջարկների հիման վրա, ինչպես նաեւ իր կառավարության մտցրած ուղղումների: Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ իրենք գրեթե 111 առաջարկ են ստացել խորհրդարանական խմբակցություններից եւ առանձին պատգամավորներից: «Նաեւ ընդհանրացում է ներկայացվել, որտեղ կարող եք ծանոթանալ ձեր եզրակացությունների հետ»,- նշեց Արամյանը՝ հավելելով, որ առաջարկների մեծ մասը վերաբերում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին:

Ֆինանսների նախարարը միաժամանակ նշեց, որ առաջարկների մյուս խումբը վերաբերում է տարբեր ոլորտների ծախսերի մեծացմանը, սակայն կոնկրետ որ ոլորտների՝ պատգամավորները, որպես կանոն, չեն նշել: Առաջարկների երրորդ մասը, Վարդան Արամյանի խոսքով, վերաբերել է տնտեսական քաղաքականությանը: