Հնարավորության դեպքում սոցփաթեթի ծրագրում կներառվեն պետական ծառայողների նոր դասեր։ Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ–ում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Կարինե Պողոսյանի հարցին, թե ինչու պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժները չեն մասնակցում այդ ծրագրին։
«Ծրագիրը գործում է 2012 թվականից, եւ այն աստիճանաբար ընդլայնվում է՝ ներառելով նոր մասնակիցների եւ հնարավորության դեպքում կներառի պետական ծառայողների նոր դասեր։ Սակայն հայտնի է, որ 2018-ի բյուջեն դրա համար չի նախատեսում լրացուցիչ ֆինանսավորում»,– նշել է նախարարը։




























