Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցն առաջարկել է խորացնել եվրոպական երկրների ինտեգրացիան, որպեսզի 2025 թվականին ստեղծեն Եվրոպայի Միացյալ Նահանգներ, փոխանցում է «Ինտերֆաքսը»: 

«Ես կցանկանայի տեսնել որոշակի սահմանադրական պայմանագիր, որի հիման վրա կկառուցվեր դաշնային Եվրոպան»,- հայտարարել է նա կուսակցության համագումարում:

Նրա կարծիքով՝ այդպիսի սահմանադրական պայմանագիր կազմելիս հարկ է եվրոպական երկրների քաղաքացիներին հարցնել, իսկ այնուհետեւ ցույց տալ Եվրամիության անդամ երկրներին: Նրանք, որոնք չեն համաձայնվի համագործակցության նոր պայմաններին, պետք է ԵՄ-ն լքեն: