Ճապոնիան ծրագրում է ձեռք բերել «օդ-երկիր» դասի հարձակողական հրթիռներ՝ Հյուսիսային Կորեայի հարաճուն ռազմական սպառնալիքին դիմակայելու համար: Այս մասին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան, փոխանցում է AFP-ն:
Նրա խոսքով՝ նախարարությունը մտադիր է 2018-ի ապրիլից սկսվող ֆինանսական տարում հատուկ բյուջե տրամադրելու հարցում կատարել, որպեսզի կործանիչների համար ձեռք բերի մեծ հեռահարության թեւավոր հրթիռներ:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախարարությունը ծրագրում է ձեռք բերել գործողության մոտ 900 կմ շառավղով JASSM եւ LRASM հրթիռներ: Ծրագրվում է նաեւ նորվեգական Kongsber ընկերությունից ձեռք բերել մոտ 500 կմ հեռահարությամբ Joint Strike Missiles:




























