Օտարերկրյա աշխատակիցների թիվը, որոնց Ռուսաստանում 2018-ին վիզայի հիմքով աշխատանքի կվերցնեն, 20 տոկոսով ավելի քիչ կլինի, քան 2017-ին: Այդ մասին հաղորդվում է կառավարության կայքում տեղադրված որոշման մեջ, փոխանցում է Lenta-ն:

«2018-ին վիզայի հիմքով Ռուսաստան ժամանող օտարերկրյա 140 հազար 423 աշխատակիցների ներգրավման անհրաժեշտություն կա,  2017-ին ներգրավված աշխատակիցների՝ 79,3 տոկոսը»,- ասվում է կառավարության կայքում տեղադրված որոշման մեջ:

Տնտեսության որոշ ոլորտներում 2018-ին քվոտան պահպանվել է, այն կրճատվել է, օրինակ, ցամաքային ուղեւորատար եւ բեռնատար փոխադրամիջոցների համար,  30-ի փոխարեն՝ մինչեւ 28 տոկոս:

ՌԴ ՆԳՆ Միգրացիայի հարցերով գլխավոր վարչության տվյալներով՝ 2016-ին երկիր է մտել ավելի քան 16,4 միլիոն օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող անձ:

Որպես մուտքի նպատակ՝ միգրանտները հիմնականում նշում են  «մասնավոր այցը» (39,9 տոկոս, որոնց մեծ մասը եկել է Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ադրբեջանից), երկրորդ տեղում «մասնավոր աշխատանքն է» (22,4 տոկոս, առավելապես՝ Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից եւ Ուկրաինայից):