ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում,  «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող ընկերությանը  պատկանող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը դեկտեմբերի 6-ին տեղափոխվեց Երեւանի կենդանաբանական այգի։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները Մաշա անունով 2 տարեկան արջին նախ քնեցրել են, ապա տեղափոխեցին Երեւանի կենդանաբանական այգի, որտեղ արջը  կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։