Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հանդիպել է ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզեր կրտսերի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում:
«Մենք ջերմ զրուցեցինք բռնցքամարտի, Չեչնիայում, Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում դրա զարգացման միտումների մասին: Նրա փորձը, հատկապես 50 մենամարտերում նույնքան հաղթանակները շատ արժեքավոր են»,- նշել է Քադիրովը:
Նա նշել է նաեւ, որ Մեյուեզերը հայտնել է ռուսական քաղաքացիություն ստանալու մտադրության մասին: Քադիրովը հավելել է, որ հայտնի բռնցքամարտիկը կցանկանար Գրոզնիում տուն ունենալ:
Նա ասել է, որ Մեյուեզերը խոստացել է Չեչնիայի մայրաքաղաք գալ հայտնի բռնցքամարտիկների խմբով:
«Մենք մեծ թվով համատեղ ծրագրեր ունենք»,- արձանագրել է Քադիրովը:




























