Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հերթական կոնֆերանսի ժամանակ ուսանողների մի մասը քնել է, մի մասը զբաղվել բջջային հեռախոսներով։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Քարաման քաղաքի Մեհմետ բեյ համալասարանում կազմակերպված կոնֆերանսին Երուսաղեմի հետ կապված ելույթով է հանդես եկել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Լրագրողները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Դավութօղլուի ելույթը քնեցրել է ուսանողներին, իսկ քնել չկարողացող ուսանողները ստիպված են եղել բջջային հեռախոսներով զբաղվել։