Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկյան CNN հեռուստաալիքին WikiLeaks կազմակերպության հետ իր նախընտրական շտաբի ունեցած կապերի մասին սխալի համար։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նման անփութություն թույլ տված աշխատակիցները պետք է հեռացվեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կեղծ տեղեկություններ տարածող CNN-ը դիտավորյալ սարսափելի սխալ է թույլ տվել երեկ։ Նրանց սուտը բռնել են եւ բացահայտել ճիշտ այնպես, ինչպես ABC-ի Բրայան Ռոսինը, որին պետք էր անհապաղ հեռացնել սխալի համար։ Տեսնենք, թե CNN-ը կազատի աշխատանքից մեղավորներին, թե ամբողջ հարցը կոպիտ ոչ կոմպետենտության մեջ է»,- հարցադրում է արել Թրամփը Twitter-ում։