ՀՀ տրանսպորտի,կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է:

Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40մ:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով  նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: