ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ավտոմատացրել է բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության ներկայացման գործընթացը՝ նպաստելով ոլորտային բիզնեսի աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը: Կատարված բարեփոխումներն այսօր ՊԵԿ-ում ներկայացվել են հարկ վճարողներին եւ շահագրգիռ կողմերին: Ներդրված համակարգը թե՛ հարկային մարմնին, թե՛ ՀՀ բնապահպանության նախարարությանը վարչարարության կազմակերպումը էլեկտրոնային կառավարման դաշտ տեղափոխելու հնարավորություն է տվել: Փոփոխություններով պայմանավորված՝ 2017թ. հոկտեմբերից հարկ վճարողն այլեւս ստիպված չի լինելու հաշվարկ-հաշվետվությունը մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացնել լիազոր մարմին, այնուհետեւ 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցված հաշվարկ-հաշվետվությունը ներկայացնել հարկային մարմին, փոխարենն այսուհետ հարկային մարմնի պաշտոնական կայքէջի petekamutner.am միջոցով հարկ վճարողը հաշվարկ-հաշվետվությունը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: «Համոզված եմ, որ այս բարեփոխումն էապես կրճատելու է հաշվարկ-հաշվետվություների ներկայացման ժամանակահատվածը՝ բիզնեսի համար առավել հարմարավետ միջավայրում աշխատելու հնարավորություն ստեղծելով»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվում է հաշվարկ-հաշվետվության ստացումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցում: Հարկային մարմինը հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ՀՀ բնապահպանության նախարարություն, որը, ճշգրտման անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է վճարողին:
US Dollar
USD
$362.55
362.55
Euro
EUR
€407.29
407.29
British Pound Sterling
GBP
£478.82
478.82
Russian Ruble
RUB
₽.4.34
4.34
Georgian Lari
GEL
GEL 139.25
139.25
Swiss Franc
CHF
CHF 437.70
437.70
US Dollar
USD
$362.55
362.55
Euro
EUR
€407.29
407.29
British Pound Sterling
GBP
£478.82
478.82
Russian Ruble
RUB
₽.4.34
4.34
Georgian Lari
GEL
GEL 139.25
139.25
Swiss Franc
CHF
CHF 437.70
437.70

Փաշինյանն այս անգամ էլ զուգարանի ջուրը քաշեց Լուսաձորում. աշխատում էր. Օրը մեկ տողով

Բժիշկները պայքարում են ադրբեջանցու կրակոցներից վիրավոր կնոջ ոտքը փրկելու համար I ԼՈՒՐԵՐ I 20:30

Ինչո՞ւ է իշխանությունը թաքցնում ադրբեջանցու հարձակման իրական հանգամանքները I ԼՈՒՐԵՐ I 20:30

Պուտինը սպասում է Փաշինյանի պատասխանին I ԼՈՒՐԵՐ I 18:00

Ադրբեջանցին պատանդառել էր երեխաներին. սшհմռկեցուցիչ մանրամասներ Շաքիում կատարվածից IԼՈՒՐԵՐI16:30
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան

Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին

Տեղի է ունեցել Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը

Ամիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»

Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը. Կարապետյան

















