Թուրքիայում ԱՄՆ հետքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ներկայացուցիչին կանչել են ոստիկանության գլխավոր վարչություն
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ՀԴԲ–ի ներկայացուցչին ոստիկանություն կանչելը կապված է ԱՄՆ–ում Ռեզա Զարրաբի ու Halkbank–ի նախագահ Հաքան Աթիլլայի դատավարության հետ։
Դատավարության վերջին նիստում գյուլենական լինելու մեղադրանքով Թուրքիայից ԱՄՆ հեռացած Հուսեյն Քորքմազը պնդել էր, թե ժամանակին FBI–ը իրեն ֆինանսական օժանդակություն է ցույց տվել։
Նշվում է, որ հենց այս խոսքերի հետ կապված են Անկարայում ոստիկանություն հրավիրել ՀԴԲ–ի ներկայացուցչին։




























