Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ծրագրում է Ադրբեջան այցելել 2011թ. փետրվարին:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխալ Լաբենդան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դեսպանը նշել է նաեւ, որ հաջորդ տարվա կեսերին Ադրբեջան կայցելի Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:




























