Դեկտեմբեր 16-ին գիսաստղային Ֆաետոն աստերոիդը (3200) մոտենում է Երկրին՝ Մերկուրիից հաղթահարելով միլիոնանվոր կիլոմետրեր, հաղորդում է «Մոյա պլանետան»:

4.8 կմ տրամագծով աստերոիդը համարվում է վտանգավոր երկնային մարմին, որը Երկրի հետ բախման դեպքում կարող է լրջորեն վնասել մոլորակը:

Չնայած այս փաստին՝  հազարավոր տարիների  ընթացքում աստերոիդը հաջողությամբ հետեւում է իր ընտրած ուղուն՝ անցնելով Արեւին մոտ գտնվող չորս մոլորակների ուղեծրերը, ներառյալ Մերկուրին եւ Մարսը:

Այս անգամ այն  Երկրին մոտ՝ 10 միլիոն կմ ռեկորդային հեռավորության վրա կանցնի: Գիտնականները հույս ունեն օբյեկտը մերձեցման ընթացքում ավելի մանրամասն ուսումնասիրելու, նշվում է NASA- ի կայքում: