Մեծ Բրիտանիան, նույնիսկ մեկ միասնական շուկայից եւ Եվրամիության Մաքսային միությունից պաշտոնապես դուրս գալու դեպքում, ըստ էության, կշարունակի մնալ նրանց կազմում անցումային շրջանում, որը կլինի Brexit-ից հետո:

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը, որը այցով  Չինաստանում է գտնվում, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Հարցին՝ արդյոք կարող են բրիտանական ընկերությունները Brexit-ի հարցով Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ նման համաձայանգիր ակնկալել, նախարարն ասել է.

«Եթե մի խոսքով ասենք, ապա այո: Այս շաբաթ Եվրամիության հետ կնքված պայմանագրից, նրանք (ընկերություններ) պետք է ակնկալեն, որ 2019 թվականի մարտի վերջին կսկսվի անցումային կամ իրականացման ժամանակաշրջան, որի ընթացքում մենք այլեւս ԵՄ անդամ չենք լինի եւ տեխնիկական կամ իրավական առումով կլինենք արդեն Մաքսային միությունից կամ միասնական շուկայից դուրս»: