97-րդ տարում կյանքից հեռացել է խորհրդային ռեժիսոր, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Գեորգի Նաթանսոնը, հաղորդում է Life.ru- ն՝ վկայակոչելով կինոգետ Վյաչեսլավ Շմիրովին:

Նախնական տվյալներով՝ կինոգործչի աճյունը կամփոփվի Տրոյեկուրովսկի գերեզմանոցում: Հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ:

Նաթանսոնը որպես երկրորդ ռեժիսոր աշխատել է Իվան Պիրյեվի, Ալեքսանդր Դովժենկոյի, ինչպես նաեւ Անդրեյ Տարկովսկու մոտ: Նա տասնյակ ֆիլմերի հեղինակ է, որոնց թվում են «Վալենտինը եւ Վալենտինան», «Պալատը», «Ավագ քույրը» եւ այլ ֆիլմեր: