Սաուդյան Արաբիան երկրի պատմության մեջ ամենամեծ բյուջեն կունենա: AP-ի տվյալներով՝ հաջորդ ֆինանսական տարում ծախսերը նախատեսվում են  261 մլրդ չափով, քանի որ կառավարությունը կանխատեսում է վաճառքի հարկի ներդրման եւ սուբսիդիաների վերացման հետեւանքով  եկամուտների ավելացում:

Արաբական աշխարհի խոշորագույն տնտեսությունը եւ աշխարհի առաջատար նավթարդյունաբերողներից մեկը երեք տարի առաջ տուժել էր նավթի գների անկումից, սակայն տնտեսական խիստ միջոցառումներն օգնեցին մեղմացնել այդ հարվածը:

Սաուդյան Արաբիայի կառավարությունը հայտարարել է, որ բյուջեի դեֆիցիտն այս տարի կազմել է 230 միլիարդ ռիալ (61 միլիարդ դոլար): Կառավարությունը հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը 195 մլրդ ռիալ է կանխատեսում  (52 մլրդ դոլար):