2017 թվականին ռուսական ընկերությունները մոտ 116 միլիարդ ռուբլու վնաս են կրել կիբեր հարձակումների պատճառով: Գրեթե ամեն հինգերորդ ռուսական ընկերությունը հաքերների պատճառով  կորուստներ մասին խոստովանում է: Սակայն բիզնեսը դեռեւս թերագնահատում է սպառնալիքի լրջությունը, ասում են փորձագետները, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ռուսաստանում 2017 թվականին կիբեր հարձակումներից մեկ ռուսական ընկերության կորուստների միջին չափը Ռուսաստանում կազմել է 299,9 հազար ռուբլի: Երկրում, ընդհանուր առմամբ, նման միջադեպերից բիզնեսի կորուստը գնահատվում է 115,97 միլիարդ ռուբլի:

Այս մասին տեղեկացնում է Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության վերլուծական կենտրոնը 2017-ի նոյեմբերին Ռուսաստանի ութ դաշնային շրջանի ձեռնարկությունների 500 աշխատակիցների միջեւ անցկացված հարցումների արդյունքներով:

Պարզվել է նաեւ, որ 2017 թվականին հարցվածների կեսը կիբերհարձակումների է ենթարկվել: Առաջին հերթին` խոշոր բիզնեսը (62 տոկոս` ընդդեմ փոքր եւ միջին ձեռնարկությունների `46-47 տոկոսի):

Հաճախ դա արտահայտվել է աշխատողների համակարգիչների վիրուսային վարակմամբ, այդ թվում` հետագայում փողի շորթման դեպքերով (20 տոկոս), էլ.փոստեր կոտրելով (12 տոկոս), ընկերության կայքէջի վրա հարձակումներով (10 տոկոս):

Չնայած նրան, որ գրեթե բոլոր հարցվողները (99 տոկոս) տեղյակ են տեղեկատվական սպառնալիքների առկայության մասին, գործարարները դեռեւս թերագնահատում են դրանց հետեւանքները. մեծամասնությունը (60 տոկոսը) կարծում է, որ իրենց բիզնեսի նկատմամբ նման ռիսկերը նվազագույն են: