Սովետական հետախուզական արբանյակ «Ցելինա Դ»-ն, Հարավային Ամերիկայի տարածքում անհետացել է ռադիոլոկացիայից եւ
ընկել է Խաղաղ օվկիանոս: Այս մասին են վկայում Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության տվյալները, հաղորդում է Satflare.com-ը:
Ռազմական արբանյակը դեկտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով 19:39-ից անհետացել է ռադիոլոկացիայից: Սա պետք է նշանակի, որ այն դուրս է եկել ուղեծրից եւ ընկել է Խաղաղ օվկիանոս:
«Ցելինա Դ»-ի անհետացումը նկատել է նաեւ Հարվարդ-Սմիթսոնով աստղաֆիզիկայի կենտրոնի գիտնականը: Ջոնաթան Մակդաուելը իր Twitter-ում գրել է, որն հետախուզական արբանյակի գնտվելու վայրը արձանագրվել էր Անտարկտիկայից դուրս գալու ճանապարհին:
«Ցելինա Դ»-ն («Կոսմոս-1346») ստեղծվել է ուկրաինական «Յուժնոե»-ի կողմից եւ արձակվել 1982-ի մարտի 31-ին:




























