Մոսկվան ժողովրդավարության դեմ օգտագործում է քարոզչությունը եւ ապատեղեկատվությունը: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերը՝ մեղադրելով Ռուսաստանին «հնարամիտ քայքայիչ արշավի մեջ, որոնք ուղղված են բաց եւ ազատ հասարակությունների դեմ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը կարելի է ազգային անվտանգության սպառնալիք համարել: Ըստ նրա՝ Ռուսաստանի ջանքերն ուղղված են հասարակություններին իրար դեմ տրամադրելուն:
«Հատկապես ժողովրդավարական աշխարհում, ազատ եւ բաց հասարակություններում Ռուսաստանը օգտագործում է այլ երկրների ազատությունը, որպեսզի թուլացնի նրանց եւ կասկածի տակ դնի նրանց որոշումները»:
Նա շեշտել է, որ ամերիկյան ընտրություններ ժամանակ ՌԴ գործողություններն ուղղված էին քաղաքական պայքարի երկու կողմերին:
Գլխավոր խնդիրն ըստ նրա ՌԴ գործողությունները հայտնի դարձնելն է:
«Մենք չպետք է Ռուսաստանի հետ պատերազմը թույլ տանք, ուստի պետք է ավելի հստակ պատկերացում կազմենք, թե ինչպես պետք է զսպել հակամարտությունը», - ասել է նա:




























