Հունաստանի իշխանությունները փնտրում են խմբի անդամների, որոնք սպառնացել են ամանորյա տոների ժամանակ աղաթթվով մի շարք մթերքներ թունավորել, հայտնում է AP- ն:
Հունաստանի Սննդամթերքի անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով Աթենքի եւ Սալոնիկի բնակիչներին դեկտեմբերի 20-25-ը չգնել 1,5 լիտրանոց Coca-Cola եւ Coca-Cola Light, նաեւ Delta կաթ եւ Yfantis երշիկ:
Սննդամթերքների թունավորման սպառնալիքները տեղադրվել էին «Blackgreen Arsonists» անվանումով խմբի կայքում: Նմանատիպ սպառնալիքները եղել են նաեւ անցյալ տարի, սակայն թունավորումներ չեն եղել:




























