Աշխարհի բոլոր երկրների բնակիչները սեքսով ամենաշատը հետաքրքրվում են եւ իրենց տոհմը հաճախ շարունակում են Ամանորի, Սուրբ Ծնունդի եւ այլ կրոնական եւ աշխարհիկ տոների ժամանակ, հայտնում են գիտնականները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Scientific Reports-ին:

Գիտնականները փորձել են վերլուծել, թե որքան հաճախ են օգտատերերը սոցիալական ցանցերում տարվա տարբեր եղանակներին գրում սեքսի մասին եւ փորձել են կապ գտնել նման պոռթկումների եւ հակառակ սեռի հետ հարաբերությունների եւ ծնելիության միջեւ:

Այդ նպատակով նրանք վերլուծել են Twitter-ում մի քանի մլն հաղորդագրություններ եւ 2004-ից մինչեւ 2014 թվականը ուսումնասիրել են հայտնի որոնողական համակարգերում փնտրվող հարցումները:

Պարզվել է, որ տոների, սեքսի եւ ծնելիության գագաթնակետի միջեւ իսկապես կապ գոյություն ունի: Քրիստոնեական երկրներում Սուրբ Ծնունդի եւ ամանորյա տոների ժամանակ այդ հարցումների հաճախականությունը աճել է, իսկ մուսուլմանական երկրներում՝ Ուրազա Բայրամին, Ռամադանի վերջին օրվանից հետո եւ մոտ 9 ամիս անց ծնելիության մակարդակը կտրուկ աճել է:

Գիտնականները, սակայն, չեն կարողացել հարավային եւ հյուսիսային կիսագնդերի բնակիչների մոտ էական տարբերություններ գտնել սեքսի հանդեպ  հետաքրքրվածության եւ տոհմի շարունակության միջեւ:

 Գիտնականները կարծում են, որ այս ֆենոմնեը կապված չէ կլիմայի, Երկրի դիրքի եւ այլ բնական գործոնների հետ: