Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել Lufthansa գերմանական ավիաընկերության եւ LGW տարածաշրջանային ավիափոխադրողի միավորման գործարքը: LGW-ն նախկինում պատկանում էր սնանկացած Air Berlin ընկերությանը, հաղորդում է DW-ն:

«Lufthansa-ն սրբագրել  է իր պարտականությունները, ինչի շնորհիվ գործարքը միայն սահմանափակ ազդեցություն կունենա մրցակցության վրա», -ասել է մրցակցության հարցերով հանձնակատար Մարգրետե Վեստագերը:

 Ըստ Reuters-ի՝ Lufthansa-ն կհրաժարվի Դյուսելդորֆի օդանավակայանում թռիչքների եւ վայրէջքների իրավունքի մի մասից:

 LGW-ին պատկանում է 30 ինքնաթիռ, ընկերությունում աշխատում է 870 մարդ: Այն 2007-ից համագործակցել է Air Berlin-ի հետ, իսկ գարնանը խորհրդանշական գումարով նրա կողմից ձեռք էր բերվել: