Զինված ուժերի զարգացումը Հյուսիսային Կորեային թույլ է տվել վերածվել պետության, որն ընդունակ է Միացյալ Նահանգներին անմիջական միջուկային սպառնալիք ներկայացնել, այս մասին երկրի նախագահ Կիմ Չեն Ընն ասել է Կորեայի Աշխատանքային կուսակցության բջիջների նախագահների ժողովի ժամանակ, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Նրա խոսքով՝ երկրի միջուկային ուժերի սրընթաց զարգացումը վերջին շրջանում մեծ ազդեցություն է ունենում համաշխարհային քաղաքականության կառուցվածքի եւ ռազմավարական իրավիճակի վրա: Կիմ Չեն Ընը շեշտել է, որ երկիրը կարողացել է նման առաջընթացի է հասնել, չնայած միջազգային պատժամիջոցներին:
Կորեական թերակղզում իրավիճակը դարձյալ սրվել է նոյեմբերի վերջին, երբ Փհենյանն իրականացրել է «Հվասոն-15» հրթիռի արձակումը, որից հետո Փհենյանը հայտնել է, որ այն կարող է միջուկային մարտագլխիկ կրել, իսկ հասանելիության գոտում է ԱՄՆ ամբողջ տարածքը:




























