ԱՄՆ Մերիլենդ նահանգի ուսանողական երեկույթը շատ բուռն է անցել: Երբ իրավապահները տուն են ներխուժել, որտեղ շուրջ 70 մարդ է եղել, ալկոհոլի թեստը ցույց է տվել, որ օդում 0.01 հազարի հարաբերությամբ ալհոհոլ է պարունակվում, հաղորդում է WJLA-ն:

Հարեւանությմաբ ապրող ընտանիքները վրդովված են եղել աղմուկից եւ ոստիկանություն են կանչել: Ոստիկանները հայտարարել են, որ սենյակում իսկական քաոս է եղել:

Տոնի կազմակերպիչները մեղադրվում են ալկոհոլի ապօրինի գնման եւ այն անչափահասներին փոխանցելու մեջ: Վեց երիտասարդներից յուրաքանչյուրին 315,000 դոլարի տուգանքի վճարում է սպառնում: