Կարաբիներները հայտնաբերել են Նեապոլի Ումբերտո I-ի պատկերասրահից գողացված եղեւնին, գրում La Repubblica-ն:

Ծառը ընկած է եղել Իսպանիայի թաղամասեր շրջանի  Տերցո Պոլիտի նրբանցքում, որը գողության վայրի անմիջական հարեւանությամբ է:

Թերթը չի նշում, արդյոք Նեապոլի իրավապահ մարմինները կարողացել են գտնել գողերին:

Եղեւնին տեղադրվել էր նախօրեին: Ծառից, որի վրա քաղաքի բնակինչերն արդեն ամանորյա մաղթանքներ էին կախել, միայն ամանն էր մնացել, ցողունի մի մասը եւ մի քանի խաղալիք:

Պատկերասրահից եղեւնին առաջին անգամ չէ գողացվում, բայց այս անգամ գողությունը տեղի է ունեցել ռեկորդային ժամկետում՝ տեղադրումից ավելի քիչ, քան մեկ օր անց: