Դեկտեմբերի 22-ին ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին արձագանքել է «Վկոնտակտե» սոցիալական ցանցում իր  «սպանության» մասին հայտնված լուրերին:

«Չէ, կարծես թե ողջ եմ», - Twitter-ում գրել է նա, հաղորդում է DW-ն: 

Գրառումն այն մասին, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիրը «սպանվել է այսօր 21:33-ին իր տան շքամուտքում», հայտնվել է դեկտեմբերի 22-ի երեկոյան սոցցանցի կեղծ էջում, որը վերագրվում է Meduza առցանց պարբերականին:

Դեկտեմբերի կեսին Նավալնին սկսեց ՌԴ նախագահի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման գործընթացը:

AP-ին տված հարցազրույցում նա նշել է, որ կկարողանար առաջ անցնել գործող նախագահ Վլադիմիր Պուտինից, եթե ընտրություններն ազնիվ ճանապարհով անցկացվեին: