Թուրքիայում հեռացվել են եւս մոտ 2700 զինծառայողներ, ուսուցիչներ եւ նախարարությունների աշխատակիցներ՝ 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքով: Այս մասին է վկայում դեկտեմբերի 24-ին հրապարակված 2 պետական հրաման, հայտնում է DW-ն: 

Բոլոր պետծառայողներին կասկածում են ահաբեկչական խմբերին եւ կառույցներին անդամակցելու մեջ, որոնք, քննության տեղեկություններով, սպառնում են երկրի անտանգությանը: Խոսքն առաջին հերթին իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման մասին է, ում Անկարան մեղադրում է խռովության փորձի կազմակերպման մեջ:

Դրանից զատ, Թուրքիայի իշխանությունները փակել են շրջանային 2 թերթ, 14 հասարակական կազմակերպություն եւ մեկ բժշկական կենտրոն:

Խռովության փորձից հետո անցած ամիսների ընթացքում Թուրքիայում կալանավորվել է 40 հազարից ավելի Գյուլենի ենթադրյալ կողմնակից, հեռացվել եւ ծառայությունից ազատվել է ավելի քան 120 հազար մարդ: Ինքը Գյուլենը, ով երկար տարիներ ԱՄՆ-ում է բնակվում, հերքում է հուլիսյան իրադարձություններին իր մասնակցությունը: