Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծննդյան ճրագալույցին «ամբողջ աշխարհին խաղաղություն պարգեւելու» մասին է խնդրել եւ բոլոր առեւանգված մարդկանց՝ ներառյալ հոգեւորկաններին, ճգնավորներին եւ աշխարհիկներին ազատելու կոչ է արել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք աղոթում ենք ամբողջ աշխարհի համար խաղաղության պարգեւի համար, հատկապես այն բնակչության համար, որն ամենից ավելի տառապում ընթացող հակամարտությունների պատճառով: Ես նորից Սուրբ Ծնունդի առիթով կոչ եմ անում, որ ազատ արձակվեն բոլոր առեւանգված մարդիկ եւ կարողանան իրենց տուն վերադառնալ»,- հայտարարել է Հռոմի պապը Վատիկանում կիրակնօրյա քարոզի ժամանակ:
Ողջունելով կիրակի Վատիկանի Սորբ Պետրոսի հրապարակ եկած բազմաթիվ ուխտավորներին՝ նա հավատացյալներին մաղթել է Քրիստոսի ծնունդից նրանց բաժանող այս ժամերի ընթացքում ժամանակ գտնել մտովի աղոթելու եւ Հիսուսի մասին մտածելու համար, որը «մեզ է մոտենում սիրով, հեզությամբ եւ քնքշությամբ»:



























