ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի,  Վայքի, Եղեգնաձորի,  Տաշիրի, Սպիտակի, Աշոցքի, Մարալիկի, Ստեփանավանի, Մարտունու եւ Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է:

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Աշոցքի, Ախուրյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Մասիսի, Արտաշատի եւ Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-40 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: