Կիրակի օրը Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեից հյուսիս 9 գրոհայինի է ոչնչացրել: Այս մասին հայտնում է Al Balad լրատվական պորտալը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ հայտարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ՝ ուժայինները տեղեկություն են ստացել ահաբեկիչների խմբի մասին, որոնք գտնվել են Շարքիա նահանգի ֆերմաներից մեկում:

Ձերբակալելիս ծայրահեղականները գնդակոծել են իրավապահներին եւ ոչնչացվել են պատասխան կրակով:

Հրաձգության վայրի խուզարկությամբ ոստիկանությունը հայտնաբերել է մի քանի ինքնաձիգ հրացան եւ դրանց ռազմամթերք:

Դրանից զատ, եւս 9 ծայրահեղականներ  ձերբակալվել են Կահիրեի նահանգում շուրջկալի ժամանակ: ՆԳՆ տեղեկություններով՝ վնասազերծված գրոհայինները մասնակցել են Սինայի թերակղզու հյուսիսում եւ երկրի մի շարք այլ շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքում իրագործված հարձակումների շարքին: