Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի թիվ 18 փողոցում գտնող ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել 53-ամյա Մերուժան Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա դեկտեմբերի 5-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձը) 1-ին մասի մեղադրանքով:



























