Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 22-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 20-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։

Բացահայտվել է գողության 21, անձի առեւանգման եւ խարդախության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի եւ խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: