Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, այդ հանգամանքը չի թուլացնում մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ  Գեորգի Մարգվելաշվիլին:

Մարգվելաշվիլիի խոսքով՝ այս տարվա ընթացքում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճ է գրանցվել, նաեւ Հայաստանից զբոսաշրջիների հոսքի աճ է նկատվել:

«Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք մեր երկրների ռազմավարական անդամակցությունը: Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին եւ Վարսատանինը՝ ԵՄ-ին: Այս իմաստով երկու երկրները կարողացել են տնտեսական աճ գրանցել: Սա մեծ ձեռքբերում է»,- ասել է նա:

Նա նաեւ հույս է հայտնել, որ կողմերը կարող են խորացնել երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցությունը:

«Մենք քննարկել ենք տարածաշրջանի կայունությանը եւ տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի հեռանկարները»: