Աֆղանստանում ԱՄՆ քանակակազմի կրճատումից հետո, իրավիճակն այդ երկրում հետընթաց է ապրել: Այս մասին Դաշնային ժողովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ իրավիճակը վատթարացել է եւ շարունակում է հետընթաց ապրել «բայց եթե այնտեղ ԱՄՆ-ն չլիներ, ավելի վատ կլիներ»:
«Մենք ԱՄՆ հետ բարդ հարաբերություններ ունենք, բայց մենք պետք է օբյեկտիվ մոտենանք գործին, իսկ իրավիճակն իրականում այսպիսին է», — հավելել է նա:
Նա նաեւ նշել է, որ ՌԴ-ն կշարունակի պայքարել ահաբեկչոթյան դեմ, այդ թվում Սիրիայի տարածքում, եթե ահնրաժեշտ լինի:
«Այսօր Սիրիայում ՌԴ զինված ուժերի լայնածավալ գործողությունների կիրառման կարիքը չկա, թեեւ երկու հենակետ ունենք եւ մենք, իհարկե, կշարունակենք պայքարել ահաբեկչության դեմ», - ասել է Պուտինը:



























