Թուրքիայում անցյալ տարվա հունիսի հեղաշրջման փորձը կանխած երկրի քաղաքացիներին տրամադրվող նոր արտակարգ դեկրետը քննադատության առիթ է տվել, հաղորդում  է AP-ն:

Շատերը մտավախություն ունեն, որ այս որոշումը անպատժելիության պատճառով կարող է բռնության հանգեցնել, այդ թվում մահվան էսկադրոնների ձեւավորման: Օրենքն ընդունվել է նախօրեին:

Դրանում նշվում է, որ մարդիկ, որոնք գործել են պետական հեղաշրջումը «ճնշելու» օգտին, չեն ենթարկվելու դատական հետապնդմանը: Ավելի վաղ այն կիրառվում էր միայն պաշտոնատար անձանց եւ իրավապահ մարմինների նկատմամբ:

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն այն  «անհանգստություն առաջացնող» օրենք է անվանել եւ հայտարարել է դրա վերագնահատման անհրաժեշտության մասին: Ընդդիմադիր Iyi Parti կուսակցությունը հայտարարել է, որ օրենքը կարող է ընդդիմության վրա հարձակման հանգեցնել եւ ընդդիմությանը կարող են չիրականացված հեղաշրջման հետ կապել: