Հունաստանի արեւմտյան ափերին տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կորֆու կղզուց 94 կմ հարավ-արեւելք, օջախը՝ 10 կմ խորությամբ:

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: