Մոսկվայի արեւմուտքում՝ «Սլավյանսկի բուլվար» մետրոյի կայարանի մոտ մարդկանց վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ներկա պահին ավտոբուսի վարորդը քաղաքի հիվանդանոցներից մեկում է: Բժիշկների համապատասխան թույլտվությունից հետո քննիչները կսկսեն քննչական գործողությունները նրա հետ»,-նշել է Իվանովան:

«Նրա վիճակը գնահատվում է ծանր, ուղեղի արյունազեղում է եղել, չի կարելի հարցաքննել»,-հայտնել է գործակալության աղբյուրը: Նրա խոսքով՝ վթարի ժամանակ տղամարդը հարված է ստացել գլխին: Գործակալության զրուցակիցն ասել է, որ 58-ամյա Վիկտոր Տիխոնովը Բոտկինի անվան հիվանդանոցում է․ «Նա գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում»:

Վթարից հետո 58-ամյա վարորդ Վիկտոր Տիխոնովը պատմել է, որ վթարի ենթարկված ավտոբուսը առաջին օրն էր ինչ նա վարում էր, իսկ ավտոբուսի կառավարմանը խանգարել է ջրի շիշը, որը, նրա խոսքով, ընկել է ոտնակի տակ: Վարորդը նաեւ հայտնել է, որ ինքը սկզբում փորձել է կանգնեցնել ավտոբուսը, քանի որ աջից մեկ այլ ավտոբուս է ընթացել:

Վարորդի խոսքով՝ նա ավտոբուսը հանել է մեխանիկական արգելակումից, իսկ ավտոբուսը դուրս է եկել վերահսկողությունից, եւ կանգնեցնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, չնայած տղամարդը գործի է դրել արգելակման համակարգը: «Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Տիխոնովը սթափ վիճակում է գտնվել»,-ասել է  գործակալության աղբյուրը իրավապահ մարմիններում:

Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է անցորդների մեջ https://news.am/arm/videos/12790.html

Ավտոբուսի վարորդը պատմել է բազմությանը վրաերթի ենթարկելու պատճառի մասին https://news.am/arm/news/428399.html