Թուրքիայի Այնթափ քաղաքում ոստիկանները ձերբակալել են կնոջ սիրեկանին բռնաբարած եւ կանացի հագուստ հագցրած ամուսնուն եւ նրա ընկերոջը։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Հաթայ նահանգում ապրող Ֆ.Ա.–ն օրեր առաջ դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ 4 տարի առաջ Այնթափում ապրող մի կնոջ հետ է ծանոթացել սոցցանցով եւ նրա հետ մեկ տարի սեռական հարաբերություններ ունեցել։ Նա շեշտել է, թե դրանից հետո 3 տարի չի շփվել եւ միայն մի շաբաթ առաջ սկսել է կրկին շփվել սոցցանցով, որի ժամանակ կինը իրեն կանչել է Այնթափ։
Նա պատմել է, որ երբ գնացել է Այնթափ, կնոջ ամուսինը եւ նրա ընկերը իրեն բռնի ուժով տեղափոխել են անմարդաբնակ մի վայր։ «Այնտեղ ամուսինը ինձ բռնաբարեց ու կանացի շորեր հագցրեց։ Իսկ ընկերն էլ նկարում էր այդ ամենը»,–ոստիկանություն ասել է Ֆ.Ա.–ն։



























