Ադրբեջանական ծագումով գործարար Ալիզադե Մուսթաֆաեւը իր հանցակցուհու հետ Պետերբուրգի Օկտյաբրսկայա փողոցում հարձակվել են դպրոցական ավտոբուսի վարորդի վրա եւ նրան միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ լրատվամիջոցների՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ի երեկոյան: Միջադեպի պատճառը վարորդի նկատողությունն էր Մուսթաֆաեւին: Վերջինս իր Range Rover-ով փակել է դպրոցական ավտոբուսի ճանապարհը:
Նկատողությանն ի պատասխան գործարարը հարձակվել է վարորդի վրա, դանակի հարվածներ հասցրել նրան, իսկ նրան ուղեկցող կինը բեյսբոլի զարկիչով է հարվածել: Կնոջ ինքնությունը չի հաստատվել:
Ավտոբոսւը Կիրովսկ էր տեղափոխում երեխաներին, նրանց ծնողներին եև ուսուցիչներին: Վարորդը հոսպիտալացվել է:
Կասկածյալները հետախուզվում են, հարուցվել է քրեական գործ:


























