Ռուսաստանում անօրինական բնակվող քաղաքացիական ամուսինները Ուզբեկստանից, որոնք Վորոնեժում փորձել են վաճառել նորածին աղջկան 30 մլն ռուբլիով, երեք տարի ազատազրկման են դատապարտվել եւ պատիժը կկրեն ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է Ռուսասատանի քննչական կոմիտեն։

Քննիչները պարզել են, որ սեպտեմբերի 8-ին Վորոնեժում մի կին ծննդաբերել է, սակայն նորածին աղջկան չի գրանցել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Քննչական կոմիտեից հայտել են, որ կինն ու իր քաղաքացիական ամուսինը, որոնք Ուզբեկստանի քաղաքացիներ են, փորձել են նորածին աղջկան 30 հազար ռուբլիով վաճառել, սակայն պարզվել է, որ գնորդները օպերատիվ-որոնողական գործողության մասնակիցներ են: Ամուսինները ձերբակալվել են, իսկ նորածինը տեղափոխվել է բժշկական հաստատություն:

Հետագայում ամուսինները պատմել են, որ ցանկացել են վաճառել նորածնին, որպեսզի ետ վերադառնան հայրենիք։