Թուրքիայի Այնթափ նահանգի զորամասերից մեկում սննդային թունավորման ախտանիշերով 44 զինվոր հիվանդանոց է տեղափոխվել։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Սիրիայի հետ սահմանին գտնվող 106–րդ հրատենային գնդի զորամասում երեկոյան ընթրիքից հետո զինվորները սկսել են սրտխառնոց ունենալ։
Զորամաս կանչված շտապօգնության մեքենաները 44 զինվորի տեղափոխել են հիվանդանոց։
Նշվում է, որ դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել։



























