Արմեն Ջիգարխանյանը որոշել է իր նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի  հետ փողի համար պայքարից հրաժարվել: Այս մասին «Պուստ գովորյատ» հաղորդման ժամանակ պատմել է նրա խորթ որդին՝ Ստեփանը, հաղորդում է Dni.ru-ն:

Դերասանը ստորագրել է փաստաթուղթ, որը թույլատրում է Վլասովային Դալասում իրենց տան վաճառքից ստացված ամբողջ գումարն իրեն վերցնել:

Ըստ Ստեփանի՝ Ջիգարխանյանը ցանկանում էր հենց սկզբից այդպես վարվել, բայց Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան խախտել էր դերասանի ծրագրեը:

«Ըստ էության, ամեն ինչ ավարտվեց նրանով, ինչից եւ սկսվել էր: Երբ ունեցվածքը բաժանելու հարցն առաջ եկավ, իսկ դա 2-3 տարի առաջ էր, նրան հարցրեցին. «Իսկ Դալասում գտնվող ձեր տու՞նը»: Նա ասաց.  «Թող ինչ ուզում է անի դրա հետ՝ ապրի, վաճառի, այլ բնակարան գնի, ծախսի այդ գումարը: Ես իրեն եմ թողնում»: Հետո հավանաբար Վիտալինան է միջամտել եւ ասել, որ չի կարելի նվիրել ունեցվածքը, պետք է առավելագույնը ստանալ: Վիտալինայի անհետացումից հետո, ամեն ինչ նրա կյանքում իր տեղն ընկավ», - ասել է Ստեփան Ջիգարխանյանը: